Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլը չի կարող առաջնորդել Հայաստանը, նրան պետք է հեռացնի ժողովրդական մեծ շարժումը». Սուրեն Սահակյան

«Նիկոլը չի կարող առաջնորդել Հայաստանը, նրան պետք է հեռացնի ժողովրդական մեծ շարժումը». Սուրեն Սահակյան
172
Այսօր, 01:06

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին տարիներին մի տարածված երևույթ կա։ Մարդը զգում ա, որ ամբողջ էությամբ դեմ ա Փաշինյանի կառավարմանը, բայց երբ բանավեճի մեջ հարցնում են՝ իսկ կոնկրետ ինչի՞ն ա դեմ, ի՞նչն ա սխալ էս ամեն ինչում, հստակ, չափելի պատասխաններ չի կարողանում տալ։ Մինչդեռ Փաշինյանը էդ պատասխանի առիթները, թեկուզ՝ լղոզված, բայց անընդհատ տալիս ա։ Սակայն, բացի էն ամենը, ինչի մեջ պետք ա խորանալ ու փաստարկված բանավիճել, գոնե երկու պարզագույն, բոլորին հասկանալի ու կարևորագույն բան կա հենց մակերեսին, որ անհնար ա չտեսնել։
Առաջինը ստախոսությունն ա։ Թերևս չլինի մի թեմա, որի շուրջ հնչեցված խոստումը կատարված լինի կա՛մ էդ երևույթի նկատմամբ տրամագծորեն հակառակ երկու կարծիք հնչած չլինի հենց իր շուրթերից, կա՛մ շուրթերից հնչածն ու գործն իրարից տրամագծորեն չտարբերվեն։ Ամենահնչեղ թեմաները՝ «սուպերվարչապետական» սահմանադրություն / Արցախի հարցի կարգավորման հայեցակարգ / Ամուլսար / Ընտրական օրենսգիրք / Հակակոռուպցիոն պայքար ու դրա ինստիտուցիոնալ կառուցվածք / այլ, ցանկացած։ Մեր հանրությունը նույնիսկ յուրաքանչյուրի բակում եղած մի ստախոսի երկրորդ շանս չի տալիս, մինչդեռ տարիներով հանդուրժում ա պաթոլոգիկ ստախոս, կարծիքը գուլպաներից հեշտ ու շուտ փոխող վարչապետի։ Ամեն դեպքում նրա «կռուտիտի» վարպետ լինելը աքսիոմ ա, դրա շուրջ բանավիճելը ողջամիտ բան չի։
Հովհաննավանքում տեղի ունեցածն անվիճելի ա դարձնում նրա հաջորդ, անառարկելի արատը որպես երկրի ղեկավար, ինչը խիստ վտանգավոր ու անհնար ա դարձնում նրա հետագա կառավարումը։ Յուրաքանչյուր օղակի, ինստիտուտի, խմբի ղեկավարի ուղիղ պարտքն ա կոնսոլիդացնել, միաբանել վերահսկողության ու պատասխանատվության տակ գտնվող ամբողջ ռեսուրսները՝ ի կատար ածելու իր առաքելությունը։ Էդ կարողությունը, ըստ իս, ցանկացած օղակի լիդերի լավ կամ վատը լինելու միակ չափորոշիչն ա, բայց դժվար եմ պատկերացնում՝ լինի մեկը, ում մոտ էդ հատկությունը բացակայի լիդերի կարողությունների չափորոշիչների մեջ։
Եթե հարցը վերաբերում ա երկրի փաստացի ղեկավարին, ապա խոսքը երկրի մտավոր, տնտեսական, ռազմա-քաղաքական ԱՄԲՈՂՋ պոտենցիալի մոբիլիզացիայի մասին ա, ինչը պետք ա ավելացնի դրա անվտանգության բազմատեսակ պահանջները, պաշտպանունակությունը, բնակիչների բարեկեցությունը, հարատևությունը և այլ ասպեկտներ։ Էդտեղ ոչ վերևի սահման կա, որտեղ հասնելուց հետո արժե թուլանալ ու հաճույք ստանալ, ոչ էլ զեղչի հնարավորություն՝ իբր էս մի պոտենցիալը կարելի ա չօգտագործել։ Եթե ղեկավարն էդ հարցում թերանում ա, ապա նա սկսում ա դադարել արդյունավետ լինել։
Էս առումով Նիկոլը բացասական նշանով լիդերի արքետիպն ա, որ ջլատում ա հանրային օրգանիզմի վերջին ուժերը, քանդում ա ինստիտուտները ու տեղը թողնում անհատների՝ հնարավորինս լպրծուն ու անկարող։ Ռեսուրսների մոբիլիզացիայի փոխարեն ամեն հաջորդ օր նոր պառակտում, միաբանված աշխատանքի փոխարեն՝ նոր թշնամիներ, կոմպրոմիսների փոխարեն՝ նոր կռվաններ։ Միավորող, բոլորի, երկրի լիդերը լինելու փոխարեն նա հայ ժողովրդի ինքնաոչնչացման մեխանիզմի ու բարոյալքման շարժիչն ա հանդիսանում։ Հակառակ իր խոսույթի, նա չի փորձում մի բան ավելի լավը, սոսնձողը, միավորողը դարձնել, այլ խորացնում ա եղած հակասությունները, ավելի թուլացնում հանրության ու երկրի իմունիտետը։ Ու դա նույնքան ակնհայտ ա, որքան ստախոսությունը։ Որ ուրիշ բան էլ չլինի, էս երկու կետերը բավարար են, որ մարդ գոնե իր մեջ վերջնականապես մերժի նիկոլիզմը՝ իր հեղափոխության հզոր էներգիան ինքնաոչնչացման ակտի հանգեցրած «լիդերով»։
Նիկոլը պետք ա հեռանա ու մոռացվի որպես ամենադժգույն երազը, որ կարող էր պատահել մեր ժողովրդի հետ։ Սկզբում՝ 2018-ին, մի հարցազրույցում նա ասեց, որ ամենաշատը վախենում ա հիասթափեցնել հրապարակներ դուրս եկած ժողովրդին։ Ես չեմ կարծում, թե նույնիսկ իր մտերիմ շրջապատում շատ չհիասթափված մարդ ա մնացել։ Նիկոլը չի կարող առաջնորդել Հայաստանը։ Նրան պետք ա հեռացնի ժողովրդական մեծ շարժումը՝ իր անբեկանելի որոշմամբ։ Դա մի բան ա, որ ինքն էլ ա նշել որպես իր հեռանալու պայման՝ «եթե ժողովուրդը որոշի, ես կհեռանամ»»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան