«Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի». Նոնա Սարգսյան
![]() 7666 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 15:35 Երեկ՝ Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, ռազմական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, համացանցում տարածվել էր երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցներից մեկը, որտեղ վերջինը պատմում էր իր և Վազգեն Սարգսյանի սիրավեպի մասին: Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Ծովինար Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները և զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին...»: Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև Վազգեն Սարգսյանի մյուս զարմուհին՝ Նոնա Սարգսյանը. «Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասել, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում... երազելը վատ բան չի.... ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր... Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք և 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»: |

ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ «Հրապարակ»
3609:12
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10508:24
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները». Արտակ Զաքարյան
210Երեկ, 23:00
«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք». Արման Թաթոյան
206Երեկ, 22:48
Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
282Երեկ, 22:42
«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան
176Երեկ, 22:30
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում (տեսանյութ)
357Երեկ, 21:57
«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան
177Երեկ, 20:54
