Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955-ի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019-ին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984
Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986
Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989
Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990
Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992
Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993
Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995
Մորալո (Իսպանիա) – 1995-1996
Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999
Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000
Վիլյառեալ (Իսպանիա) – 1999
Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005
Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007
Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011
Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011
Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013
Լևանտե (Իսպանիա) – 2013-2014
Գրանադա (Իսպանիա) – 2014-2015
Օսասունա (Իսպանիա) – 2016-2017
Ալ Ահլի (Քաթար) – 2017
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019

Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
450Երեկ, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
55722.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
57221.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
60421.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
74419.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
66918.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
275517.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
92015.11.2026, 21:12