Ինչո՞ւ են թերթիկ լրացնելու պահանջ դնում. փոխոստիկանապետի պարզաբանումը

«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնց իրավունքները կսահմանափակվեն, թող դիմեն պատկան մարմիններին, գործող օրենսդրության սահմաններում անմիջապես արձագանք կլինի», մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այն գործատուի համար, ով արտակարգ դրության պայմաններում կհարկադրի աշխատողին ներկայանալ աշխատանքի:
Դիտարկմանը, թե մարզերից Երևան եկող միկորավտոբուսներն ազատ երթևեկում են, և դրանց վերահսկող ոստիկանններ չկան, փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում իր ունեցած ուժերի սահմաններում, ոստիկանները փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթան:
Նմանատիպ մեկ այլ դիտարկմանը, թե որևէ ոստիկան չի մոտենում թերթիկ ունեցող քաղաքացու, և դա տեսնելու պահանջ չի ներկայացվում, ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ 92 հոգու մեքենաներից որպես երրորդ անձ դուրս են հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց են կիրառել, իսկ ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառեն օրենսդրությունը: Մինչ այդ կփորձեն քաղաքացիներին ընտելացնել իրավիճակին:
Ինչո՞ւ են թերթիկ լրացնելու պահանջ դնում, երբ կա անձը հաստատող փաստաթուղթ, լրագրողի այս հարցին ի պատասխան Հ. Մհրյանն ասաց, թե իր կարծիքով՝ թերթիկի առկայության դեպքում քաղաքացու մոտ պատասխանատվություն կառաջանա, որ իր գրածի համար պատկան մարմնին պետք է հաշվետվություն ներկայացնի: Ինչ վերաբերում է թերթիկի՝ պոտենցիալ վարակի աղբյուր լինելու հնարավորությանն ու հավանականությանը, ապա ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկանությունը պահպանում է սանիտարական կանոնները, թեպետ ոչ ոք վարակից ապահովագրված չէ:

«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
1319:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
3918:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
4918:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
7716:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7216:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7016:00
«ՀՀ-ի սոցիալական ապահովության համակարգը հայտնվել է խորքային արժեքային ճգնաժամի մեջ». Մհեր Մելքոնյան
7315:48
«Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն». Լիլիթ Գալստյան
7715:12