«Նիկոլ Փաշինյանը իրավապահներից պահանջել է գործ հարուցել իմ դեմ». Արթուր Վանեցյան
![]() 569 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 23:38 Երեկվանից բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել Գավառի միջադեպը: Այս դեպքի առնչությամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ԱրմՆյուզի» եթերում ասել է. «Իրականում երեկ Հայաստանի իրավապահ պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, երբ ոստիկանության կողմից պահպանվող մի տարածք ներխուժեցին մի խումբ զինված անձինք և փորձեցին իրենց հանցագործությունն ավարտին հասցնել: Տարբեր աղբյուրների պնդմամբ՝ դեպքի վայրում ներկա է եղել նաև ոստիկանապետը: Ոստիկանությունը կարող է հերքել, կարող է չհերքել, բայց մի բան փաստ է, որ ոստիկանության պետը ժամանել է դեպքի վայր և իր օպերատիվ հսկողության ներքո են իրականցվել բոլոր օպերատիվ աշխատանքները: Եթե անգամ ոստիկանապետը ներկա չի եղել հիվանդանոցում, ապա համոզված եմ, որ այնտեղ ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասել է նա՝ ընդգծելով որ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի: Վանեցյանի խոսքով՝ ինքը համոզված չէ, որ այդ բարեփոխումները հնարավոր է իրականացնել այս իշխանությունների օրոք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արթուր Վանեցյանը խոսել է նաև իր դեմ հարուցված քրեական գործից՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներից պահանջել է գործ հարուցել իմ դեմ: «Վանեցյանի մամուլի խոսնակի հայտարարությունը տեղի ունեցավ մի ժամանակ, որը տարօրինակ ժամ էր, դա հայտարարությունների ժամ չէր, ես վարչապետի սիրած բառերով կասեմ, որ օդում կախված լուրերի համաձայն տեղի է ունեցել շատ վատ հանդիպում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ և պահանջել է, որ ցանկացած պատրվակով իմ դեմ հարուցեն քրեական գործ: Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են՝ ասելով, որ կատարված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել»,- ասաց ԱԱԾ նախկին պետը: Մանրամասները՝ «ԱրմՆյուզ» TV-ի տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
