«Ինչպե՞ս կարող է Ռեմդեսիվիրն ընդամենը 3 օրում անօգուտից դառնալ կորոնավիրուս բուժող առաջին դեղը»․ Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսն ու համաշխարհային դեղագործական պատերազմը, կամ ինչպես կարող է ռեմդեսիվիր դեղը ընդամենը 3 օրում անօգուտից դառնալ կորոնավիրուս բուժող առաջին դեղը...
Կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցների հայտնաբերումն իհարկե աշխարհի բոլոր առողջապահական համակարգերի համար այժմ գերնպատակ է։ Գրեթե բոլոր գերտերությունները հայտարարում են, որ իրենք բաց են ու իհարկե կկիսվեն իրենց գիտելիքներով։ Բայց հենց այստեղից է սկսվում ակնհայտ սուտը։ Իրականում, բոլորն էլ ցանկանում են լինել առաջինը, կլինի դա դեղ, թե պատվաստանյութ։ Ավելին, պատրաստ են մեկը մյուսից «գողանալ» թե՛ մասնագետներին, թե՛ այս կամ այն լաբորատորիայի տվյալները, որ հենց իրենք լինեն առաջինն ու իհարկե տիրապետեն իրավիճակին ու թելադրեն խաղի կանոնները։ Գումարների մասին լռեմ, թեև պարզ է, որ սրանք միլիարդավոր դոլարներ են... Օրինակներն իհարկե շատ են, բայց անդրադառնանք կոնկրետ ռեմդեսիվիրին։
Ապրիլի 27-ին բազմաթիվ լրատվամիջոցներ նշեցին, որ այս դեղի հետ կապված հույսերը ցավոք չեն արդարանում։ Ընդ որում հիմք էր ծառայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հայտնված զեկույցը, որը վկայում էր Չիանստանում այս դեղի օգտագործման անարդյունավետության մասին։ Սրան անմիջապես հաջորդեցին այս դեղն արտադրող ամերիկյան Gilead ընկերության ներկայացուցիչների հայտարարությունները, որ Չինաստանի հետազոտությունը ժամանակից շուտ դադարեցվել է, որ սա ընդամենը միջանկյալ զեկույց էր և այլն... ԱՀԿ–ն անմիջապես հեռացրեց զեկույցն իր կայքից՝ նշելով, որ տեղի է ունեցել սխալ...
Gilead–ի բաժնետոմսերը սակայն կտրուկ արժեզրկվում էին...
Ապրիլի 30-ին ԱՄՆ Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հատուկ հայտարարություն տարածեց՝ նշելով ռեմդեսիվիրի արդյունավետությունը։ Սպիտակ տան աշխատանքային խմբի գլխավոր փորձագետը նշեց, որ ռեմդեսիվիրը կդառնա COVID-19-ի բուժման ստանդարտ։ Նախագահ Թրամփն իր հերթին դիմեց FDA–ին հնարավորինս արագ այս դեղամիջոցը հաստատելու համար։
Gilead Sciences-ի բաժնետոմսերը արդեն թանկանում են....
Հ.Գ. Ռեմդեսիվիրը Հայաստանում COVID-19-ի բուժման համար դեռ չի կիրառվում»։

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
382Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
26122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
38121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
45320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
51720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
145119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
54418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
51018.08.2026, 14:06