Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի օրը նշանակված է

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 21-ին: Այդ մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Այս գործով առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին: Դրանից հետո՝ մարտի 26-ին և ապրիլի 23-ին նշանակված նիստերը չէին կայացել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված:
Հիշեցնենք, որ քրեական գործով բացի Ս. Սարգսյանից, մեղադրյալի կարգավիճակում են «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3315:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
4814:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
4514:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5913:54
«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6713:30
Փամբակ գետից հանում են մահաբեր խողովակը (տեսանյութ)
6213:06
«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
4912:36
«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
6111:54