Արցախի ԱԳ նախարարի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում, երբեմնի իշխանականները մտադիր են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը, ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ինչպես հայտնի է ապրիլի 15-ից քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել, հանդիպումներ է ունենում խորհրդարան անցած ուժերի հետ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նպատակով։ Նորընտիր խորհրդարանում 5 ուժ է ներկայացված, բայց ոչ մեկը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Հենց այս նպատակով էլ նորընտիրը հանդիպումներ է ունեցել 3 մանդատ ստացած ՀՅԴ-ի, 2 մանդատ վերցրած ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ի, ինչպես նաև Սամվել Բաբայանի հետ, որի գլխավորած ուժը թվաքանակով երկրորդն է խորհրդարանում։
Սակայն բանակցությունները կարծես թե հարթ չեն ընթանում։ ՀՅԴ-ն և Աշոտ Ղուլյանը մեծ պահանջներ են ներկայացրել եւ բանակցություններն անպտուղ են ավարտվել, չնայած դեռ չեն հայտարարում այդ մասին։ Մեզ հասած լուրերով, Ղուլյանը հավակնել է արտգործնախարարի պաշտոնին, նա գտնում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ամբիցիաները կբավարարվեն միայն այդ պաշտոնը ստանալով։ Սակայն նույն պաշտոնի համար պայքարում է նաև դեռևս գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն էր, ինչ որ մի փուլում վերջինիս կոշտ քննադատը»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
13600:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
63Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
144Երեկ, 22:18