27-ամյա երիտասարդը ծեծել է ոստիկանին, պոկել ուսադիրները և դիմել փախուստի
![]() 423 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 18:35 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ոստիկանը տուժող է ճանաչվել: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել է տուժողի ծառայողական համազգեստը և տարբերանշանը, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։ |

«Եթե այս նավերից որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ, անմիջապես կոչնչացվի». Թրամփ
9719:14
«ՀՀ ԱԳՆ էջում մի խմբագրում է կատարվել. դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ». Թաթուլ Հակոբյան
8819:00
ԱԹՍ-ների հարվածից հրդեհվել է Ռուսաստանի խոշորագույն քիմիական գործարաններից մեկը
14118:17
«Սանիտարական աղետ է». Սարգիս Տեր-Եսայան
12217:48
«Ընտրություններում հայ մնալ-չմնալու հարց է դրված»․ Նաիրա Կարապետյան
15717:06
«ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է․ չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության»․ Սյուզի Բադոյան
14716:48
«3 մլն վարչապետերի անվտանգության նկատմամբ ՔՊ-ի անտարբերությունը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
13916:18
«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
17715:12
