«Երևանը պետք է արժանապատիվ լինի ամեն օր՝ առանց փոշու ու կեղտի»․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանը գույն ունի, բույր ունի, ձայն ունի։ Ունի իր արևը, իր վարդագույն տուֆը, իր բակերը, իր սրճարանները, իր աղմուկն ու լռությունը։ Երևանը շունչ ունի։
Երևանը միայն շենքերի ու փողոցների ամբողջություն չէ։ Քաղաք է, որն ունի հիշողություն, բնավորություն, դեմք ու դիմագիծ։
Տոն օրերին այս ամենն ավելի տեսանելի է․ լույսեր, մարդկանց բազմություն, համերգներ։ Բայց Երևանը չի կարող գեղեցիկ լինել միայն տոնական լույսերի ներքո։
Երևանը պետք է արժանապատիվ լինի ամեն օր՝ առանց փոշու ու կեղտի, անվերջ խցանումների ու խլացնող աղմուկի, առանց այնպիսի կառուցապատումների, որոնք ջնջում են քաղաքի պատմական դեմքը, և առանց հանրային տարածքների կորստի։
Երևանը պետք է ապրելու համար հարմար լինի նաև երկուշաբթի առավոտյան, ձմռանը, ամռան շոգին, խցանման մեջ, բակում, մետրոյի ճանապարհին, հին շենքերի կողքին։ Երևանի իրական չափանիշը տոնական օրերի լույսերը չեն։ Երևանի իրական չափանիշն այն է, թե ինչպիսի քաղաք ենք տեսնում, երբ հանգչում են լույսերը, և սկսվում է աշխատանքային ծանրաբեռնված օրը։
Երևանի դիմագիծը նաև Հայաստանի դեմքն է աշխարհին ներկայանալիս։ Երևանը պետք է ունենա իր ձայնն ու կշիռը տարածաշրջանում և աշխարհում, իսկ պաշտոնական Երևանի խոսքն ու դիվանագիտական ներկայությունը պետք է արտացոլեն մեր պետության արժանապատվությունը, ինքնիշխանությունն ու երկարաժամկետ շահերը։
Շնորհավոր, Երևան»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36