Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ կկատարվի, եթե Ամուլսարի ստորերկրյա աղտոտված ջրերը Կեչուտի ջրամբարով լցվեն Սևան»․ Վահե Լոռենց

«Ի՞նչ կկատարվի, եթե Ամուլսարի ստորերկրյա աղտոտված ջրերը Կեչուտի ջրամբարով լցվեն Սևան»․ Վահե Լոռենց
44
Այսօր, 15:24

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականին պարտվելով պատերազմում՝ մենք նաև բարոյապես խոցվեցինք։ Այսօր, Ջերմուկում, Ամուլսարի շահագործմամբ, սկիզբ դրվեց նաև հայության ֆիզիկական կործանմանը։ Հանուն փողի մի խումբ նզովյալներ վտանգի տակ դրեցին միլիոնավորների առողջությունը, կյանքը։ Այն դեպքում, երբ միջազգային հեղինակավոր շատ կառույցներ բացեիբաց զգուշացնում են Ամուլսարի վտանգների մասին։
Մեր երկրում ցանկացած փոքրիկ երևույթ՝ գետի վարարում, պատի փլուզում, հազար ու մի զրթիկ, լուրջ սոցիալական աղետի առաջ է կանգնեցնում մեզ․ հակազդման ռեսուրսներ և լծակներ չկան։ Իսկ ի՞նչ կկատարվի, եթե Ամուլսարի ստորերկրյա աղտոտված (երբեք չկառավարվող) ջրերը Կեչուտի ջրամբարի միջոցով լցվեն Սևան, այնտեղից՝ Արարատյան դաշտ։
Մի քանի զոմբիացած դդումների հակաճառումները գիտեմ․ իբր, լուրջ ակադեմիական ուսումնասիրություններ են կատարվել։ Պատասխանեմ․ լուրջ ուսումնասիրությունները միայն փաստել են վտանգների առկայությունը, լուրջ ուսումնասիրության կարիք ունեն ձեր գլուխները։ Վերջում՝ լուրջ ակադեմիական ուսումնասիրության արդյունք էր, որ 1940-50-ականներին հայ ակադեմիական եզզզները Սևան էին ցամաքեցնում։
Ինչևէ․․․ «աչքդ լույս և շնորհավո՜ր» զատո աշխարհի ամենախելացի հայ ժողովուրդ․․․
Հ․Գ․ Հատուկ՝ Ամուլսարի անվտանգության մասին երգեր գրողներին և հայությանը էշի տեղ դնողներին․ չկա գեթ մեկ օր, որ Ախթալայի հանքի աղտոտված ջրերը՝ պոչամբարը, չլցվի Դեբեդ։ Բա ինչո՞ւ չեք կարողանում դեմն առնել։ Մեջը փող չկա՞․․․»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց