Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։
Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝
* Ծիծեռնակաբերդի խճուղի,
* Բրազիլիայի հրապարակ,
* Աթենքի փողոց,
* Իսակովի պողոտա,
* Հաղթանակի կամուրջ,
* Մաշտոցի պողոտա,
* Պարոնյան փողոց,
* Պռոշյան փողոց,
* Ուրուգվայի հրապարակ,
* Արգիշտի փողոց,
* Գրիգոր Լուսավորչի փողոց,
* Բեյրութի փողոց,
* Իտալիայի փողոց,
* Վազգեն Սարգսյան փողոց,
* Հանրապետության հրապարակ,
* Նալբանդյան փողոց,
* Թումանյան փողոց,
* Աբովյան փողոց,
* Արամի փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36