«Ձեր օրոք տղաները մահանում ու չեն հասնում տուն»․ Անուշ Միրզոյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի գրառումը․ «Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում, հարցիս ի պատասխան, ասաց, որ գոհ է Սուրեն Պապիկյանից, իսկ այսօր լսեցինք՝ բանակում զինծառայող է մահացել։
Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյանը չի՛ կարողանում ապահովել հայ զինվորի կյանքի իրավունքը՝ ոչ մարտական՝ խաղաղ պայմաններում։
Ի վերջո, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի շարունակվող մահերի համար։ Ինչո՞ւ չեն կանխվում մահերը բանակում։
Փաշինյանն ամիս առաջ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «վճռական» քայլեր են անելու մահերը կանխելու համար, բայց, այսօր, հերթական զինծառայողի մահվան մասին լսեցինք։
Դուք չեք կարողանում պաշտպանել զինվորի ապրելու իրավունքը։ Ծնողը որդուն ուղարկում է բանակ ու սպասում է վերադարձին, իսկ Սուրեն Պապիկյան, Ձեր օրոք, տղաները մահանում ու չեն հասնում տուն։
Դուք պատասխանատվություն եք կրում և պետք է հրաժարական տաք»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36