«Ի՞նչ իրավիճակ ունենք հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասով». լրագրողները՝ ՀՔԾ պետին
![]() 337 Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 17:40 ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքվեցին՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասով այլ անձինք հարցաքննվե՞լ են՝ բացի Արթուր Վանեցյանից: Ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Անհրաժեշտ չեմ համարում այդ մասին բարձրաձայնել, բայց գործընթացները գնում են»: Հարցին, թե ի՞նչ իրավիճակ ունենք հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասով, ՀՔԾ պետն արձագանքեց. «Հետախուզումն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Ինչ խոսք, վարույթն իրականացնող մարմինն իր ամբողջ գործիքակազմով պարտավոր է և նաև իրականացնում է օժանդակություն հետախուզվող անձանց հայտնաբերելու հարցում, սակայն դա գաղտնի գործընթաց է, թույլ տվեք չխոսել այդ մասին»: Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ինքը Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում, ասաց. «Այդ տեղեկությունները ով որ տարածում է, նրան էլ հարցրեք»: Հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնի՞, Խաչատրյանը պատասխանեց. «Շատ անլուրջ հարց է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
