«Ձեր պամպերսները պարբերաբար փոխեք»․ Վահե Էնֆիաջյան
![]() 470 Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 16:55 ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի գրառումը․ «Իմ քայլը խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով: Նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջինների համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ: Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով՝ ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնում իրականացնենք, պարզելու, թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար: Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
