«Առանց բժշկի ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության». Արսեն Թորոսյան

Արդեն հայտնել էինք, որ ԱՀԿ-ն բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Դեքսամետազոն դեղամիջոցի կիրառման նախնական արդյունքները:
Հանրային ռադիոյի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան անդրադարձել է վերոնշյալ դեղամիջոցի օգտագործմանը:
«Դեքսամետազոնը մեր ռեանիմացիաներում ամենահաճախ օգտագործվող դեղերից է, մենք վաղուց ենք այն օգտագործում նաև կորոնավիրուսային պացիենտներին բուժելու համար: Մեր բժիշկների համար դա նորություն չէ: Մեր քաղաքացիներն այժմ մեծ քանակով գնում են այդ դեղից: Ավելի վնասակար և չմտածված քայլ պարզապես անհնար է պատկերացնել...: Առանց բժշկի ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության»,- ասել է նախարարը:
Թորոսյանը նշել է, որ չկա այնպիսի սննդային հավելում, որ կանխագելում է կորոնավիրուսը, ուստի դեղատներից առանց բժշկի դեղատոմսի դրանք գնել և օգտագործել չարժե:
Եթերի ընթացքում Արսեն Թորոսյանը հայտնել է, որ բանակցություններ են տարվում արտադրողներից մեկի հետ՝ Ռեմդեսիվիր»դեղամիջոցը ձեռք բերելու ուղղությամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
201Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
32021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
39020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
47920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
127819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93515.08.2026, 11:24