«Ռ․ Քոչարյանի պաշտպանները դիմումը հետ են վերցնում, բայց գործը ՍԴ-ում քննվելու է». Տարոն Սիմոնյան
![]() 304 Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 16:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձան այն հարցին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել երկու դիմումները: Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու՝ «Իմ քայլի» ընդունած նախագծի մասով կդիմեն ՍԴ միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում հուլիսի 7-ին նախատեսվող նիստից հետո: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չպատասխանեցին այն հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը՝ այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Էդ գործը քննվելու է, որովհետև Առաջին ատյանի դատարանն էլ է դիմել այդ նույն հարցով, և ՍԴ-ն դատարանի և պաշտպանական կողմի հիման վրա է քննության օր նշանակել: Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ դիմումները հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու էս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք էս պայմանից հետ չի կանգնելու»,- ասաց Տարոն Սիմոնյանը: Պատգամավորը հայտնեց, որ երբ ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշում կայացնի, իրենք անմիջապես կդիմեն ՍԴ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը բողոքարկելու համար: Սիմոնյանի հավաստմամբ՝ տեղի ունեցողը զուտ իրավական գործընթաց է, և իրենք դեռ չեն ցանկանում միջամտել, որը կարող է դիտարկվել որպես քաղաքական: «Եթե Առաջին ատյանի դատարանն էլ հետ վերցնի իր դիմումը, էդ ժամանակ ՍԴ-ն որևէ որոշում կկայացնի: Էս գործընթացն իրավական գործընթաց է, չի կարելի սա քաղաքականացնել, պաշտպաններն այս քայլով ուզում են քաղաքական դաշտ մտցնել այս հարցը: Եթե դա է իրենց հետապնդած նպատակը, ես պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև այս երևույթը, որպես այդպիսին, չի դադարում լինել քաղաքական, ավելին՝ ավելի է խորանում քաղաքական կոմպոնենտը և հետևաբար նորից եմ ընդգծում, որ մենք պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո անմիջապես մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,- ասաց Սիմոնյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
