Առաջին քայլը՝ սպիտակներին. շախմատը ճանաչել են ռասիստական խաղ

Ավստրալիայի ռադիոհեռարձակման կորպորացիայի (ABC) Սիդնեյի մասնաճյուղը շախմատը ռասիստական սպորտաձև է անվանել, քանի որ, կանոնների համաձայն, սպիտակներն առաջինն են քայլ կատարում և առավելություն ունեն սևերի նկատմամբ։
Հայտնի գրոսմայստերների մասնակցությամբ նախատեսվել է քննարկում այս սկանդալային «բացահայտման» շուրջ։
Սակայն ավստրալացի շախմատիստ Ջոն Ադամսը հրաժարվել Է ABC-ի առաջարկից՝ մեկնաբանել խաղի ռասիստական համատեքստը։ Նա իր վրդովվմունքը հայտնել է Twitter-ում։
Նրան աջակցել է աշխարհի նախկին չեմպիոն 57-ամյա Գարի Կասպարովը․ «Եթե դուք անհանգստանում եք, որ շախմատ խաղալը ռասիստական է, ապա խաղացեք գո՝ այնտեղ սևերն են սկսում խաղը»,– նշել է Կասպարովը։
2019 թվականի մարտին երկու հայտնի գրոսմայստերներ՝ Մագնուս Կառլսենը և Անիշ Գիրին, արդեն բարձրացրել են սպիտակների առաջին քայլի հարցը ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման միջազգային օրվա շրջանակներում․
«Առաջին քայլի կանոնը երբեք չի վերաբերել ռասային կամ քաղաքականությանը, բայց մենք կարող ենք խախտել այն, որպեսզի ուղերձ հղենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ գույնը պետք է առավելություն տա շախմատում կամ կյանքում»,- նշել էր Կառլսենը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
122Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
161Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
22301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
197127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64827.10.2026, 19:30