«Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդակցման կանալն աշխատում է և օգտագործվում». Աշոտյան

ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը: Համադրելով միջոցառման առնչությամբ համանախագահների հայտարարությունը և կողմերի տարածած հաղորդագրությունները, կարող ենք հանգել մի շարք կարևոր եզրակացությունների:
1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ ուղիղ կերպով չեն բացահայտում, թե ինչ է առաջարկվում բովանդակային բանակցությունների ներքո և որոնք են լինելու այդ խաղաղության պայմանները:
2. Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդակցման կանալն աշխատում է և օգտագործվում: Այսինքն, Նիկոլն ու Իլհամը շփվում են: Հիմա հարց. արդյո՞ք սրանով կարող ենք բացատրել, թե ինչու Ալիևն այդքան լկտի էր խոսում Հայաստանի նորագույն պատմության և վերջին 20 տարիների մասին, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց նրան՝ կրկին թեման փորձելով տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ:
3. Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը: Տպավորություն ստացա, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների և այդ ճանապարհի կառուցման միջև հավասարության նշան է դրվել, ինչն անթույլատրելի է: ԱԳՆ-ին անպայման հարցրեք, թող հստակ մեկնաբանի այս հարցը նույնպես;
Զգոն լինենք: Համավարակի ներքո Սահմանադրական դատարանի հարցը սղացնելու ճիգերը խոսում են այն մասին, որ նրանցից ամեն ինչ սպասելի է»:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
3503:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
11500:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7500:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
73Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
133Երեկ, 22:18