«Պարո՛ն Ծառուկյան, հե՞տ եք քաշվել, էլի փակե՞լ եք քաղաքականության էջը». Սիսակ Գաբրիելյան
![]() 414 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 23:15 Ինչպես հայտնել էինք՝ Վերաքննիչ դատարանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով այսօր որոշում է կայացրել գործը հետ ուղարկել Առաջին ատյան՝ նոր քննության։ Թեմային «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը մեղադրվում այն հարցում, թե մտադրված է չեզոքացնել իշխանափոխության մասին հայտարարած ԲՀԿ առաջնորդին, իմքայլական պատգամավորը պատասխանել է. «Դուք անկեղծությամբ հավատում եք, որ այսօր ՀՀ-ում ԲՀԿ-ն կարող է իշխանափոխությո՞ւն անել։ Ես, անկեղծ ասած, չեմ հավատում։ Եվ պարբերաբար նշվում է՝ այս ամենը տեղի ունեցավ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց։ Հունիսի 5-ին արված հայտարարությունը հունիսի 8-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հունիսի 12-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հիմա այլ կերպ է մեկնաբանվում։ Ի՞նչ էր ասել պարոն Ծառուկյանը կամ ասելուց հետո հե՞տ է քաշվել, ասում էր, որ պետք է փոխվի, էսօր ի՞նչն է խանգարում պարոն Ծառուկյանին փոխելու։ Ոչ կալանքի տակ եք, ոչ էլ եսիմ ինչ իրադարձություն է տեղի ունեցել, որ Ձեր ընտրազանգվածի 90 տոկոսը վերացել է։ Եթե կան այդ պայմանները, որ պետք է անեք, հիմա արեք, ի՞նչն է խնդիրը»: Դիտարկմանը, թե այժմ Ծառուկյանն ու Վանեցյանը բուժվում են կորոնավիրուսից, Գաբրիելյանն ասել է. «Առողջություն եմ մաղթում իրենց, բայց էս հարցը ինձ միշտ տանջել է՝ հիմա այդ հայտարարությունից հետո հե՞տ եք քաշվել, էլի քաղաքականության է՞ջ եք փակել, չեմ հասկանում։ Արել եք այդ հայտարարությունը, բա հիմա ինչո՞ւ չի տեղի ունենում այդ ամենը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
