Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանի կողմից հրադադարը «ուխտադրուժ կերպով» խախտելու մասին
![]() 365 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 22:23 «Հենց առաջին օրվանից մենք տարածել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարը սերտ կապի մեջ է ԵԱՀԿ համանախագահների հետ, ես իմ ասուլիսներում ասել եմ, թե աշխատանքներ ենք իրականացրել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, շփումներ են եղել նաև ռուս համանախագահի հետ, նաև ռազմական շրջանակների հետ են եղել շփումները, և մենք ասել ենք, որ եղել է հրադադարի պայմանավորվածություն, որը խախտվել է»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի օգտատիրոջ՝ «հուլիսի 12-ի միջադեպից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց Ադրբեջանի կողմից հրադադարը ուխտադրուժ կերպով խախտելու մասին, ի՞նչ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը խախտել է ուխտադրուժ կերպով» հարցին։ Հարցին, թե ի՞նչ է արվում Նախիջևանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար, Ա․ Նաղդալյանն ասել է, որ կապ են հաստատել Նախիջևանի իշխանության հետ․ «Հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում և գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ»,- ասել է նա։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
