«Ինչո՞ւ էր Նիկոլի Պետոն մասնակցում Սերժ Սարգսյանի մենախոսությանը 12 լրագրողի ներկայությամբ». Բ. Մուրազի

Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց երեք հեռուստաընկերությունների լուրերի բաժնի ղեկավարներին։ Նման ֆորմատներով երկրների ղեկավարները, կամ քաղաքական գործիչները հարցազրույց են տալիս, երբ կա կարևոր ասելիք, որը չեն ցանկանում տարբեր ոչ բովանդակային հարցերի մեջ գնա կորի (հետ տվեք մեր փողերը, մարդասպան, թալանչի-սրանք բոլորը լատինատառ)։
Իհարկե, լավ կլիներ, որ մեծ ասուլիս լիներ (առաջին փորձը տապալվեց Նիկոլի պահապանների կողմից), բայց սա էլ ընդունելի տարբերակ է։ Հիմա Կենտրոնի Պետոն, որ արդեն Նիկոլի Պետո է դարձել, հարցազրույցն անվանել է մենախոսություն երեք լրագրողի ներկայությամբ։ Եթե Պետոն սա մենախոսություն է համարում ու համարում է, որ լրագրողը չպետք է մասնակից լինի նման «մենախոսության», ապա ինչո՞ւ էր ինքը մասնակցում «մենախոսություն 12 լրագրողի ներկայությամբ» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին (հարցազրույցին մասնակից իմ ավագ գործընկերներին հարգանքով եմ մոտենում ու ես էստեղ քննադատելի բան չեմ տեսնում)։ Ի դեպ՝ նկատեք, որ ամենաջանասիրաբար լսողի դիրքում դիրքավորվել է հենց Պետոն։ Ինչպես արդեն նկատել եմ, Պետոն լավ գիտի ում դեմ ինչպես դիրքավորվել, նա իր գործը լավ գիտի, բայց մի եղեք Պետոյի նման»:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանն, այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում երեկվա հարցազրույցը կարելի է որպես նմուշ օգտագործել՝ ինչպես է հնարավոր 3 լրագրողի առկայությամբ մենախոսել»:

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
10402:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
144Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
233Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
157Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
122Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
113Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
98Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
206Երեկ, 16:00