«Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության երկրորդ փուլը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության երկրորդ փուլը։ Այս փուլին մի շարք քաղաքներից՝ Գանձակ, Եվլախ, Քուրդամիր և Բաքու, օդ են բարձրանում թուրքական և ադրբեջանական կործանիչներ, ուղղաթիռներ։ Այն, որ պաշտոնական հաղորդագրությունն ակնհայտորեն ավելի ուռճացված է, քան բուն գործընթացը, դա ակնհայտ է, և չեմ ուզում դրա մասին խոսել։
Այսօրվա թռիչքներից այս նկարները խոսում են սրանց փնթի լինելու, զորավարժություններ ուղղակի ցույց տալու, այլ ոչ թե իսկապես հենց բուն նպատակին ծառայեցնելու մասին։ Թռիչքուղին անխնամ, խոտածածկ, նույնիսկ լուսային ուղեցույցներն են բացակայում, կամ ջարդուփշուր եղած են։ Եվս մեկ վառ ապացույց, թե իրականում այս զորավարժությունները, ոչ թե իսկապես մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար է, այլ պարզապես պաշտոնական հաղորդագրություն տալու, և մեսիջներ հղելու։
Հավելեմ նաև, որ այսօրվա այս զորավարժությունները տևել են մեկ-երկու ժամ։ Իրականացրել են թռիչք, այնուհետև վերադարձել են ելման կետ»։



Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3108:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
9600:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
102Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
108Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
321Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
144Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
385Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
136Երեկ, 08:18