Ի՞նչ նպատակ էր հետապնդում «Ապարան» ջոկատի հրամանատարին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը․ «Ժողովուրդ»
![]() 474 Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 08:40 «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, և բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: Այսպիսով ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհազորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս: Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, և յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»: Պետրոսյանի հետ զրուցել ենք նաև սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
