Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում

Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ՝ հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:
Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:

Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
20613:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
29309:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
317Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
339Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
372Երեկ, 14:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
403Երեկ, 09:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
26416.11.2026, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
46916.11.2026, 20:00