Իլոն Մասքն ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում. #Bloomberg

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը, ով գլխավորում է Tesla և SpaceX ընկերությունները, Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգից:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Tesla-ի բաժնետոմսերն աճել են 10%-ով՝ 10,2 մլրդ դոլարով ավելացնելով Մասքի կարողությունը: Այս պահին Bloomberg-ը գործարարի կարողությունը գնահատում է 120 մլրդ դոլար: 4-րդ տեղը՝ 103 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցնում է Մարկ Ցուկերբերգը, 5-րդ տեղում է ֆրանսիական LVMH(Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն:
Bloomberg-ի վարկանիշի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը (128 մլրդ դոլար): Իսկ երկրի ամենահարուստ մարդն արդեն 3-րդ տարին Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 183 մլրդ դոլար:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
7400:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
80Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
89Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
270Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
136Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
344Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
127Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
165Երեկ, 00:30