«Իսկ գիտե՞ք հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է։ Նա Շուշվա իմ հարևանը։ Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին։ Վերջին պահին դիահերձարանում են միայն նկատել, որ կենդանի է ու չեն հերձել։ Բայց ազգային դժբախտությունից զատ՝ այստեղ կա նաև այս պետության հիմքերը տարիներ շարունակ կրծած սոցիալական անհավասարության մոտիվը։ Բանն այն է, որ ծերունու եղբայրը դեռ պատերազմի տարիներից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, ու չգիտես ինչու, չնայած ծերունու հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներին՝ նա ապրում էր մենակ մեր շենքի առաջին հարկում՝ մի անմխիթար տան մեջ, իսկ ժամանցի միակ ձևը շենքի մուտքի աթոռակին նստելն էր։
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է»։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
7700:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
83Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
92Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
277Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
137Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
350Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
128Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
166Երեկ, 00:30