«Արցախի 100 բնակավայրերից տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են անօթևան». Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանության մեխանիկան
Այս պահին Արցախի Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների մոտ 100 բնակավայրերից, գյուղերից քաղաքներից, տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են անօթևան։ Նրանք չեն հետաքրքրում ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի իշխանություններին։
Հազարավոր արցախցիներ դարձան փախստական ոչ միայն պատերազմի ընթացքում թշնամուն հանձնած բնակավայրերից, այլ նաև այն շրջաններից ու բնակավայրերից, որոնք դեռ այսօր առավոտյան գտնվում էին Արցախի Հանրապետության իրավասության ներքո։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը, ով վստահ է, որ իր տունը չեն հանձնում, առավոտյան գյուղապետերը մարդկանց տարհանելու հրաման են տալիս։
Էս ի՞նչ եք անում անմեղսունակ հրեշներ, գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում։ էս ի՞նչ եք ստորագրել։ Մարդը տանը քնած՝ իրեն ասում են քարտեզով ձեզ էլ պիտի հանձնենք, կներեք։ Իհարկե, «կներեքը» պարտադիր ասել են։
Արձանագրենք, որ մեր հայրենակիցները տեղահանվում են մեր խիստ հայրենի իշխանության կողմից և նրանց ոչինչ չի առաջարկվում իրենց տների, գույքի, հողամասերի դիմաց։
Լավ, ո՞նց էր հնարավոր ստանալ էսպիսի դավադիր մի փաստաթուղթ, որով Արցախի բնակչության մեծ մասը մի քանի օրվա ընթացքում վերածվում է փախստականի՝ կորցնելով ամեն ինչ, ու մնալով անտուն։ Նրանց այսօր առաջարկում են թողնել իրենց տները, հեռանալ ով ինչպես կարող է, ու ով որտեղ կարող է։
Ախր սա դավաճանություն էլ չի է։
Ձեր արածը Նիկոլ ու նիկոլականներ, պղծություն ա։ Ու եթե հիմա ինչ -որ մի հրաշքով պլստաք, աշխարհի որ գմբեթին էլ լինեք, ձեզ գտնելու է հադրութցի էն փոքրիկը, որի տունն ու աստղիկներով պատած ննջասենյակը դուք ստիպեցիք լքել»:

«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
3301:12
«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
2701:06
Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը
5001:04
«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան
4900:36
«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5300:24
«Ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում և ոչ մի դատապարտված ոստիկան․ Պետրո՛ս, դու դա գիտես»․ Լիլիթ Գալստյան
5200:02
«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
57Երեկ, 23:42
«Կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Կաթողիկոսն անիծել է զորահանդեսը»․ Արթուր սարկավագ Օհանյան
54Երեկ, 23:18