«ՊՆ-ում ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին». անհետ կորած զինվորի մայր
![]() 340 Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 16:45 Անհետ կորած զինծառայողների հարազատները դուրս եկան Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումից: Նախարարությունում նրանց վստահեցրել են, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում՝ անհետ կորածներին հայտնաբերելու համար։ Ծնողները դժվարացան ասել, թե ում հետ էին հանդիպել, միայն հիշում էին, որ նա գեներալ է եղել: «Մենք սպասելու ենք իրենց պատասխանին։ Մեզ ասացին՝ որ դուք թողնեք մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին»,- ասաց անհետ կորածներից մեկի մայրը: Դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ իրենց անհանգստացնում եք, կինն ասաց՝ խոսքը բողոքի ակցիաների մասին է։ Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ՊՆ ներկայացուցիչն իրենց հստակ օր չի ասել, թե երբ աշխատանքները ավարտին կմոտենան։ Միայն նշել են, որ առաջիկա օրերին կփորձեն հարցերին պատասխան տալ։ Ծնողները դադարեցրին բողոքի ակցիան՝ սպասելով ՊՆ-ից դրական զարգացումներ: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
