«Հարցս ուղղված էր վարչապետին, հետևաբար, զբաղեցրեք ձեր տեղը»․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին, հետաքրքրվեց. «Խնդրում եմ ասել, թե ինչու հայկական կողմը, ձեր գլխավորությամբ, Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր»:
Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Հայտարարության 9-րդ կետը կատարման դեռևս սկզբնական փուլում է և դեռ մեծ հարց է կամ սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա»,- ասաց փոխվարչապետը:
Արձագանքելով Մհեր Գրիգորյանին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Պարո՛ն Գրիգորյան, Դուք իմ հարցին պատասխանում եք Ձե՞ր ցանկությամբ, թե՞ վարչապետի ցուցումով: Իմ հարցն ուղղված է ՀՀ վարչապետին: Եթե Դուք պատասխանում եք Ձեր ցանկությամբ, ապա ասեմ, որ Դուք իմ հարցի հասցեատերը չեք: Իսկ եթե Դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաև այստեղ ԱԺ-ում պարզապես ունակ և կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Հետևաբար, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:

«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
2809:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
3909:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
8009:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
3009:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
5409:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
6709:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
4609:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8903:06