«Այն, ինչն ինձ է վերագրվում, ես առհասարակ ոչինչ չեմ ասել»․ Անուշ Բեղլոյան
![]() 411 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 13:25 Իշխանական խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ իր աղմկահարույց հայտարարություններին հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան խնդրի մասին։ «Ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել։ Նրանից, ինչը, որ ինձ է վերագրվում, ես առհասարակ ոչինչ չեմ ասել։ Այդ տեսակոնֆերանսի ժամանակ առաջինը ես հայտարարել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա, և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ։ Երկրորդը ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, չպետք է քննարկվի այս սեմինարի ընթացքում, այլ՝ բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հովանու ներքո»,- ասաց նա։ Բեղլոյանը նշեց, որ իր հայտարարությունը, որն ամենից շատն է զայրացրել հանրությանը, թե «կարևոր չէ, որ կողմն է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը», եղել է որպես հակադարձում թուրք ներկայացաուցչի այն պդնմանը, թե «Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը»․ «Այդ պնդմանը ես պատասխանել, եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ ի նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը, և հայերը դրա մեջ լավ են․ մենք, մեր պատմությունը, անտիկ մեջբերումներն ապացուցում են հակառակը։ Ես նրան կոչ արեցի, որ այդ խոսակցությունն այս համատեքստում չշարունակվի»,- ասաց պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
