«Էսքանը ո՞նց եմ կազմակերպել՝ ես ո՛չ Ստալինն եմ, ո՛չ դիկտատոր եմ, ո՛չ էլ 37 թիվն ա»․ Աբովյանի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա է՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի։ Ծնողներն ու աշակերտները պահանջում են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին վերականգնել պաշտոնին։
Վերջինը՝ անդրադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին, ասաց․ «Գրեթե 370 աշակերտ ունենք, այդքան ստորագրություններով խնդրանք է ներկայացվել նախարարություն, քանի որ մտահոգություն է եղել, որ կառավարման խորհրդի անդամները քաղաքականացված են, ուղղորդված, որովհետև հանդիսանում են նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն ու մտերիմները»։
Դիտարկմանը՝ խոսակցություն կա, թե Դուք եք կազմակերպել այս բողոքի ակցիան, նախկին տնօրենը պատասխանեց․ «Ասենք՝ ես եմ կազմակերպում, էսքանը ո՞նց եմ կազմակերպում։ Ես ոչ Ստալինն եմ, ոչ դիկտատոր եմ, ոչ 37 թիվն ա, ոչ էլ վարչական լծակ եմ օգտագործում։ Այլևս ես տնօրեն չեմ, ես ընդամենն այս դպրոցի պատմության ուսուցիչ եմ՝ 8 ժամով»։
Բաբայանի խոսքով՝ իրեն աջակցություն են ցուցաբերում ոչ միայն դպրոցում սովորող աշակերտները, այլ նաև՝ նախկին շրջանավարտները, նրանք, ովքեր բանակից արձակուրդ են եկել և այսօր իր կողքին են։ «Հիմա եթե ես էդքան ամենակարող եմ և կարողանում եմ էս մարդկանց հավաքել, ուղղակի ապշած եմ իմ կարողությունների վրա»,- ասաց նա։
Իսկ թե ի՞նչն է այսքան վրդովվեցրել կոլեկտիվին, Մ․ Բաբայանը պարզաբանեց․ «Նոր տնօրենի հաղորդման հիման վրա, երեկ մենք ոստիկանությունից հրավեր ստացանք, ինչն էլ առաջացրեց այս զայրույթը»։
Ըստ նախկին տնօրենի՝ դպրոցի կոլեկտիվն ու աշակերտներն այսօր արդարության համար են պայքարում և պայքարելու են մինչև վերջ։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
9303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
36720.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
42420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
43120.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100717.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
95316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
283416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
201315.07.2026, 21:35