Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը և հայ աստղագետների տապանատունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի փետրվարի 1-ին որոշմամբ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը ( 1944 թվական, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), Երևան քաղաքի Լեոյի 76 բնակելի տունը (1897 թ.) և ՀՀ Արագածոտնի մարզ Բյուրական համայնքի ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965 թվականից)։
Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ, Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան (հիմնադիր-տնօրեն՝ մինչև 1973 թ.) եղբայրները հիմնադրել են 1944 թվականին: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ-առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի։
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից է տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը: Ֆիզիկայի ինստիտուտում աշխատել են ակադեմիկոսներ՝ Արտեմ Ալիխանյանը, Անդրեյ Ամատունին, Ռոբերտ Ավագյանը, Համլետ Վարդապետյանը, Վաղարշակ Ջրբաշյանը և Ռուդոլֆ Մուրադյանը:
Գիտավանը նախագծվել ու կառուցվել է Է. Սաֆարյանի նախագծային արվեստանոցում՝ որպես գիտաշխատողների համար ֆիզիկայի ինստիտուտի համալիր և բնակավայր: Այն երկու, երեք և չորս հարկանի բնակելի շենքերից կազմված համալիր է: Ունի ակումբ-ճաշարան, դպրոց, երկու մսուր-մանկապարտեզ, ջրավազանով սպորտդահլիճ, թենիսի մարզադաշտ, գիտնականների հյուրատուն, ինստիտուտի վարչական ու գիտաարտադրական արհեստանոցների մասնաշենքեր: Ավանի բնորոշ առանձնահատկություններից է ընդարձակ կանաչապատ տարածքը: Ավանը ձորաեզրին կանաչապատ միջավայրում ստեղծված քաղաքաշինական հաջողված լուծումներով համալիր է: Համալիրի մուտքի աջ կողմում տեղադրված են «Արուս» քանդակը (1968 թվական, քանդ.՝ Ա. Չաքմաքչյան) և վիշապաքար (Ք.ա.III-II հազ.): Ընդհանուր տարածքը կազմում է 42.41 հա:
Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը, որտեղ թաղված են հայ մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ: Առաջին թաղումը կատարվել է 1965 թվականին, երբ այստեղ ամփոփվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր՝ բանասեր, Հոմերոսի պոեմների հայ թարգմանիչ Համազասպ Ասատուրի Համբարձումյանի մարմինը։
Փորձագիտական հանձնաժողովի նույն որոշմամբ դրական եզրակացություն են ստացել նաև ՀՀ Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների 8 պահպանական գոտիներ:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
8003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
42320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100317.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
281616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
200315.07.2026, 21:35