«Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին տեղեկացնում են, որ եթե դասադուլ են արել, ապա աշխատավարձ չեն ստանա»․ Ս․ Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործն ուղարկվելու է դատախազություն:
Լավ, էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր:
Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունն ինչո՞ւ է ձեռքերը լվացել քաշվել կողքի:
Միայն այն, որ նորանշանակ տնօրենն ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին:
Հուսամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրզներից․ բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող, բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից: Ստիպված եմ հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումներ, ուղարկված են և պատասխաններն ամոթալի են:
Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին, բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»:

Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
7216:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
17816.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
19616.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
22715.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
32214.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
45104.06.2026, 19:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
49202.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
68927.05.2026, 09:24