«Շախմատի դպրոցների թիվը վերջին տարիներին չի նվազել»․ Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակում են գործել համայնքային շախմատի դպրոցներ: Դրանց թիվը վերջին տարիներին չի նվազել: Ավելին՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի առաջարկով և համագործակցությամբ նախատեսվում է նաև հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց, որի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում»:
Հիշեցնենք՝ շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով շախմատի ոլորտում առկա խնդիրները։
«Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը»,- գրել էր Արոնյանը։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
8003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
42320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100317.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
281616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
200315.07.2026, 21:35