1 շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում աճել է 2%-ով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է 1 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Տրամադրված տվյալների համաձայն՝ ցուցանիշի աճը կազմել է 2%՝ վարակման 2.7 միլիոն դեպք։ Սա գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը:
Ընդ որում՝ կորոնավիրուսով հիվանդների մահացության դեպքերի թիվը նվազել է 6%-ով։
«Գլոբալ մասշտաբով՝ երկրների մոտավորապես կեսում նոր դեպքերի թիվը նվազել է, մինչդեռ մյուս կեսում աճ է գրանցվել»,- ընդգծել են ԱՀԿ-ում:
Հիվանդացության աճն ամենից շատ նկատվել է Աֆրիկայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ նույնպես մահացության աճ է գրանցվել, և Եվրոպայում։
Համաճարակի սկզբից, ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է ավելի քան 118 միլիոն դեպք, ավելի քան 93,7 միլիոն մարդ ապաքինվել է, իսկ ավելի քան 2,6 միլիոնը՝ մահացել:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16401:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
298Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
167Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
203Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78828.10.2026, 09:00