ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվի ոչ թե Աննա Վարդապետյանի և քննիչի կատարած հանցագործության, այլ համակարգիչը «կոտրելու» փաստով
![]() 349 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 23:50 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործողությունների՝ 168.am-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերի առնչությամբ անմիջապես պետք է քրեական գործ հարուցեր առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն դատախազությունից, իրենց վրայից «գցելով»՝ գործն ուղարկել են ԱԱԾ։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, քրեական գործը հարուցվելու է ոչ թե Աննա Վարդապետյանի ու քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու փաստով, ինչը սովորական կլիներ նորմալ, օրինական երկրի պարագայում, այլ Քրեական օրենսգրքի 251 հոդվածով՝ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Այսինքն՝ սա նշանակում է, որ ոչ թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու քննիչի դեմ է պրոցես հարուցվելու նրանց կատարած լրջագույն հանցանքի համար, երբ Աննա Վարդապետյանը կոնկրետ ցուցումներ էր տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռաֆիկ Հայրապետյանին, այլ այն մարդու նկատմամբ, ով կոտրել է համակարգչի գաղտնաբառը ու դուրս է բերել այդ տեղեկատվությունը։ Սա է փաշինյանական արդարադատության պատկերը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
