Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
990
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 11:20

Սույն թվականի մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի՝ Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: