«Դպրոցում ամենաթողություն է». Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշխատակազմը հայտարարություն է տարածել

Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարություն է տարածել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից: Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի՝ գործադուլի դիմած մանկավաժներին արհամարհելը կաթվածահար է արել դասապրոցեսը, վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան՝ անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ անելու սահմանադրական իրավունքը: Ինչից հետո ճնշումներով, բոլորին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել լռել ու հաշտվել աղաղակող անարդարության հետ: Դատարանը կարճել է դատական գործը և գործադուլը անօրինական չի ճանաչել (հակառակը պնդողները թող հրապարակեն դատարանի որոշումն ամբողջությամբ): Ինչից հետո սպառնալիքներից գործի անցնելով, դրածո տնօրենը աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին, տնտեսվար Նունե Քամալյանին, դռնապահ Մարուսյա Հովհաննիսյանին: Ավելի վաղ, ըստ բանավոր հայտարարությունների, ազատվել էր պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նման ապօրինի և անգրագետ քայլերը առաջիկայում կանխելու նպատակով, ազատված աշխատակիցները նույն օրը դիմել են դատարան: Մ. Բաբայանը դիմել է դատարան Ք. Առաքելյանի տնօրեն նշանակվելու նախարարի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի դատախազություն ոստիկանության՝ իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու ,«ազատված» ուսուցիչներին բռնի ուժով դպրոցից դուրս հանելու վերաբերյալ:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ:
Մանկավարժների տարիների անդուլ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված հեղինակությանը ծանր հարված է հասցվել: Դպրոցը կանգնած է փլուզման առջև: Պահանջելով իրենց աշխատանքից ազատված ընկերների վերադարձը՝ մանկավարժական կոլեկտիվը շարունակում է գործադուլը»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
8003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
42320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100317.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
281616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
200315.07.2026, 21:35