Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան:
ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս գործին։ Կաշխատեմ իմ համեստ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում նոր անուններ բացահայտելու և հետագա զարգացում ապահովելու մեջ»:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Լևոն Պաչաջյանի նշանակմանը, ասել է. «Մշտապես նշել ենք, որ կարևորում ենք Հայաստանի ազգային հավաքականում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում կատարվող գործընթացներին: Լևոն Պաչաջյանը ոչ շատ վաղ անցյալի մեր հայտնի և սիրված ֆուտբոլիստներից է, ով արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին: Վստահ եմ, որ Պաչաջյանի փորձը, գիտելիքները և խանդավառությունը կօգնեն նրան պատվով իրականացնել իր կողմից ստանձնած պարտականությունները»:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
104Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
147Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
21301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
193727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64227.10.2026, 19:30