«Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու»․ Դումանյանը՝ լրագրողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ դպրոցականների մասնակցությամբ հավաքին ինչպե՞ս եք վերաբերվում հարցին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ մենք որևիցե առնչություն այդ երեխաների՝ այնտեղ գտնվելու հետ, չունենք»։
Հարցին՝ քանի որ առջևում քարոզարշավ է, հնարավո՞ր է կոչ անեք դպրոցի տնօրեններին, որպեսզի երեխաներին չներգրավեն այդ միջոցառումներին, նախարարը զարմացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ կոչ անել, որ չներգրավեն։ Այդ հարցը մեր օրակարգից դուրս է․ պետք չի դա փաթաթել մեր վզին։ Մարդիկ ազատ են․ որևիցե մեկը չի բռնանալու և չի բռնացել այս ընթացքում որևիցե մեկի կամքի և նրա գտնվելու վայրի տեղորոշման ընտրության, այդ իրավունքի վրա»։
Հարցին՝ այսինքն ինքնաբո՞ւխ են գնացել երեխաները․ Դումանյանն ասաց․ «Կարծում եմ՝ ինքնաբուխ է։ Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու, ներկա գտնվելու»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
8003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35920.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
42320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100317.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
281616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
200315.07.2026, 21:35