«Տիկին Զոհրաբյանին հորդորում եմ ինձ տրամադրել ահազանգի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ». Ռուստամ Բադասյան
![]() 191 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 17:24 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ահազանգեր է ստանում, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, «Նուբարաշեն»-ից Գևորգ Վարոսյանը, «Նուբարաշեն»-ի, «Արմավիր» ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ «գիտեք չէ՞՝ ում պետք է ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»։ Հասկանում եմ, որ փաստացի նախընտրական գործընթացում եք, սակայն հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից, և, ահազանգն ստանալուն պես, առնվազն ճշտել նախարարությունից, եթե, իհարկե, իրականում կա ճշմարտությունը բացահայտելու ցանկություն։ Քրեակատարողական ծառայողները որևէ քաղաքական պրոցեսում ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և այդիպիսին լինելու է միշտ։ Չեմ անդրադառնա կարճ հայտարարության մեջ արված մի քանի սխալ տեղեկություններին, ընդամենը ներկայացնեմ մեկ փաստ, որը կհերքի տիկին Զոհրաբյանի ահազանգով բարձրացված խնդրի իրական լինելը։ Հնչեցվեց, որ Գևորգ Վարոսյանը, ով, ի դեպ, ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, այլ «Արմավիր» ՔԿՀ-ի Օպերատիվ բաժնի պետն է, ևս նման հարցով է դիմել դատապարտված և կալանավորված անձանց։ Տիկի՛ն Զոհրաբյան, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունն արվել է օրեր առաջ՝ մարտի 18-ին, իսկ պարոն Վարոսյանը 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 5-ը, այնուհետև, փետրվարի 9-ից մինչև մարտի 11-ը գտնվել է արձակուրդում, իսկ մարտի 12-ից առ այսօր՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ է, հետևապես, բացակայում է հնարավորությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո շփում ունենար ՔԿՀ-ում պահվող անձանց հետ։ Տիկին Զոհրաբյանին հորդորում եմ ինձ տրամադրել ահազանգի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ։ Վստահեցնում եմ, որ նման արատավոր երևույթների կանխարգելումը, բացահայտումն ու դրանց պատշաճ իրավական գնահատական տալու առաջին շահագրգիռ կողմը ես եմ»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
