«Մտածողությունը մարդու էության իրական հայելին է». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածողությունը մարդու էության իրական հայելին է: Զորօրինակ՝ Փաշինյանը խանդավառ առաջարկում է՝ վաճառել Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը և քաղաքից դուրս կառուցել ուսումնական կենտրոններ, հույս ունի քեմբրիջների ու օքսֆորդների հիմնադրի դափնիները նախընտրական շրջանում վայելել: Բայց բանալի բառը տվյալ դեպքում վաճառելն է, որովհետև եթե վաճառես մինչև կառուցումը, ապա քանդում ես, կազմալուծում եղածը, իսկ հետոն կատարյալ անորոշությունն է: Իրական ուսանողական քաղաք հիմնադրողը կասեր այլ շարադասությամբ՝ կառուցենք թեկուզ մեկ նման մարզային ուսումնական կենտրոն հավաքական ուժերով, ոչ թե վաճառենք, ապա... չէ որ մինչև կառուցելը պետք է մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս պետք է սովորեն, աշխատեն տվյալ շենքավաճառ բուհերի տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները. կրթությունն անընդհատ գործընթաց է: Այո՛, բառերն են որոշում գիտակցությունը, վաճառենք, բայց ոչ ստեղծենք, վաճառելը հեշտ է և շահաբեր....»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
7003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
41720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
280116.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
199415.07.2026, 21:35