«Առաջնորդվել եմ առողջապահության նախարարի հրահանգով»․ մանկապարտեզի տնօրեն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այն է, որ թաղապետարանից ցանկանում են աշխատանքից հեռացնել մանկապարտեզի տնօրենին՝ նշելով, որ վերջինն ապօրինություններ է թույլ տվել՝ մանկապարտեզ ընդունելով արտահերթություն չունեցող երեխաների։
Տնօրենը նշում է, որ առաջնորդվել է առողջապահության նախարարի հրահանգով։
«Առողջապահության նախարարի հայտարարությունից հետո, ըստ որի հերթագրումից արտահերթ կարող են մանկապարտեզ ընդունվել այն երեխաները, ում ծնողների հեռավար աշխատանքը գործնականում հնարավոր չէ կատարել, զանգահարել եմ վարչական շրջանի կրթության բաժին՝ հարցնելու համար, թե քաղաքապետարանի հերթագրման համակարգում ինչպես է իրականացվելու արտահերթությունը։ Ինձ պատասխանել են, որ հրամանով ընդունեմ, մինչև հասկանանք, թե ինչ սկզբունքով է լինելու»,- նշում է տնօրենը։
Նրա խոսքով՝ մանկապարտեզ է ընդունել այն երեխաներին, որոնց ծնողները մեկ տարի շարունակ դիմել են տարբեր մարմինների, բարձրաձայնել իրենց խնդիրը՝ նշելով, որ աշխատում են, երեխային պահելու հնարավորություն չունեն և չեն կարող վճարովի մանկապարտեզ ուղարկել։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
7003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
41720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
280116.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
199415.07.2026, 21:35