«Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ և հետևողական պահպանել կանոնները»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված՝ մեկ տարի COVID-ի հետ համաժողովին հիմնական զեկուցողներից մեկը մի շատ կարևոր դրույթ հնչեցրեց՝ դպրոցները պետք է լինեն վերջինը՝ համավարակի պայմաններում փակվողների շարքում և առաջինը՝ վերաբացվողների շարքում։
Վիճակագրությունը հուշում է, որ երկրների մեծ մասը հենց այսպես է վարվում. եթե նախորդ տարի այս ժամանակում աշխարհի երկրներից 173-ում կրթական համակարգը ամբողջությամբ փակվել էր, ապա ներկայումս նման քայլի են գնացել միայն 33 երկիր, որովհետև բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե թվային խզումն ու նոր տիպի անհավասարությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տոտալ հեռավար կրթությունը ինչպիսի անդառնալի հետևանքներ են ունենում երեխաների զարգացման վրա, հատկապես տարրական դասարաններում։
Դպրոցների՝ համավարակի պատճառով փակ լինելու տևողության վիճակագրությունը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում, այդ թվում՝ եվրոպական երկրների զգալի մասում, դպրոցները փակ են եղել երեսուն շաբաթ և ավելի։ Երկրներ կան, ինչպես Հարավային Ամերիկայի շատ երկրներ, որտեղ դպրոցները փակ են եղել քառասուն շաբաթ և ավել։Հայաստանի պարագայում ցուցանիշը 12 շաբաթ է։
Միաժամանակ հիշեցնեմ, որ տարեսկզբից իրավիճակային մոտեցում ենք որդեգրել՝ ըստ դպրոցում դեպքերի թվի՝ դպրոցում ժամանակավոր հեռավար ուսուցման կազմակերպումով, ռիսկի խմբի երեխաների համար կենտրոնացված հեռավար ուսուցմամբ։
Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ և հետևողական պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
7003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
41720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
280116.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
199415.07.2026, 21:35