«Սպուտնիկ V»-ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:
«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք հայկական կողմից ձեռք բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- ասել է Կուրոչկինը, որի խոսքը մեջբերել է Ռոսսոտրուդնիչեստվոն:
Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանի կողմից ցուցաբերվում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում:
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը ասել էր. «Վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք՝ ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16101:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
293Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
164Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
201Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77028.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78728.10.2026, 09:00