«Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում». Խաչիկ Աբաջյան
![]() 566 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 09:48 «Երիտասարդներ հանուն զարացման» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում... ընդ որում՝ առանց ընդմիջման... Երևի կհիշեք իշխանական թևի ներկայացուցիչների խայտառակ վարքագիծը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում՝ ոչ ոք չեկավ, և նիստը տապալվեց: Այսօր անհասկանալի հանգամանքներում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։ Ակնհայտ է, թե ինչ են ուզում անել տիկնայք և պարոնայք: Անել այնպես, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարվի և համալսարանը նորից մնա առանց խորհուրդ: (Եթե խորհրդի անդամների կեսիից ավելիի (17 հոգի) լիազորութունները դադարեն, խորհուրդը կլուծարվի: Սա հերթական թքած և արհամարհական վերաբերմունքն է Մայր բուհի նկատմամբ: Մարդիկ ուզում են քանդել, այն, ինչի կերտման համար ոչինչ չեն արել: Լիահույս եմ, որ համալսարանական թևից որևէ մեկը չի միանա այս խայտառակ սաբոտաժին, այլապես հետագայում չի ընկալվելու և ընդունվելու: Անդամությունից հրաժարված անդամներն են՝ 1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան 2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան 3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյան 4. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյան 5. ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան 6. ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյան 7. Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գայանե Հարությունյան 8. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյան 9. Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան 10. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյան 11. Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան Հիշեցնեմ, որ բոլորը Կառավարության և ԿԳՄՍՆ-ից ներկայացված անձինք են: Իշխանական թևից ներկայացված անդամներից դեռևս դիմումներ չեն գրել (հուսամ ավելի արդար կգտնվեն իրենց խղճի նկատմամբ)՝ 1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան 2. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան 3, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան 4. Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան 5. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի»: |

«Դատարկվելու են գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ աղետի». Արամ Մանուկյան
143Երեկ, 22:12
«Գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է»․ Մարգարիտ Եսայան
180Երեկ, 15:30
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են». Սյուզի Բադոյան
223Երեկ, 13:12
«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան
269Երեկ, 01:24
«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
45022.02.2026, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
47621.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
57420.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
49120.02.2026, 13:40
