«Կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն». Արմեն Ավետիսյան

ԵՊՀ գիտխորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն: Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ անդամ դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները: Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև:
Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:
Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում:
Հ.Գ. ԵՊՀ գիտական խորհուրդը բաղկացած է 88 անդամից, պարզապես արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր անդամների 1/3-ի ստորագրությունը: Վստահ եմ, որ եթե ժամանակ լիներ և կարողանայինք մյուս անդամներին ևս տեղյակ պահել՝ այս պահանջի տակ կստորագրեին գիտական խորհրդի անդամների 90%-ից ավելին: Հոգ չէ, մնացյալը իրենց կարծիքը կհայտնեն արտահերթ նիստի ժամանակ»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
7003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
35320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
41020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
41720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
100017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
280116.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
199415.07.2026, 21:35