Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում

Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Նշվում է, որ դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե՛ թաղամասի շենքերը, թե՛ դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 1988թ-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Ներկայում դպրոցի շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում և նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց նույն թաղամասում՝ հին շենքի հարևանությամբ։
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև սպրոտդահլիճ, հանդիսությունների սրահ։
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով։
Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։






«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35