«Oրվա քաղաքական իշխանությունը սաբոտաժի է ենթարկում ԵՊՀ աշխատանքը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը՝ դիմելով Սահմանադրական դատարան: ԱԺ-ի ընդունած օրենքի և հարակից օրենքների փաթեթը նախագահի ստորագրմանն էր ներկայացվել 2021թ-ի ապրիլի 2-ին: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սարգսյանն այս օրենքը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, ՀԿների ներկայացուցիչների հետ:
Օրենքին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ դրա գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը, սակայն ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար հատվածական լուծումներ են առաջարկվում, այն լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները: Բացի դա, դրա առանձին դրույթներ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ընդգծում է՝ մասնագիտական ողջ հանրությունը և այն մարդիկ, որոնք ամիսներ շարունակ խոսում էին այս օրենքի թերությունների մասին, նախագահի այս որոշումը դրական են գնահատում:
«Հանրապետության նախագահն իրավունք չունի մտնելու օրենքի բովանդակության մեջ, այլ կարող է առարկություններ ունենալ այն կետերի վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի Սահմանադրությանը: Այդպիսի առնվազն երկու կետ կա: Առաջինը Սահմանադրության 38-րդ հոդվածի հետ հակասությունն է, որը վերաբերում է բուհերի ինքնավարության հնարավորություններին, ինքնակառավարման ազատություններին: Սահմանադրության հիշյալ հոդվածում գրեթե բառացիորեն գրված է, որ օրենքով սահմանված շրջանակներում բուհերն ունեն իրենց ինքնակառավարման իրավունքները և դրանից բխող ակադեմիական ազատություններ և այլն: Բուհերի կառավարման խորհուրդները ձևավորվում էին այդ օրենքով, որն ընդունեց Ազգային ժողովը՝ 5/4 հարաբերակցությամբ, որտեղ հինգ անդամին նշանակում էր լիազոր մարմինը՝ կրթության նախարարությունը, իսկ չորսին՝ բուհը, ընդ որում, այդ չորս անդամից մեկը պետք է լիներ բուհից «դուրս» անձ՝ գործատուներից մեկը: Այսպիսով՝ ակնհայտորեն խախտվում էր կառավարման խորհրդում ձայների հարաբերակցությունը՝ հօգուտ լիազոր մարմնի կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի: Ստացվում է, որ բուհերը քաղաքական ազդեցության ուղղակի կրողն են դառնում, այսինքն՝ օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն էր ունենում կառավարելու բուհը, որովհետև կառավարման խորհուրդը նշանակում է գործադիր մարմին, վերջինս էլ ռեկտոր: Սա՝ մեկ ակնհայտ հակասություն Սահմանադրության հետ, որը հիմք հանդիսացավ, որ նախագահը չստորագրի օրենքը և դիմի ՍԴ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35